Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մոսկվան հրաժարվել է պատասխանել «Սկրիպալի գործով» Լոնդոնի վերջնագրին

Քաղաքականություն
moskvan-hrazharvel-e-patasxane-n121191-1

Ռուսական կողմը չի պատասխանի «Սկրիպալի գործով» Լոնդոնի վերջնագրին, քանի դեռ Մեծ Բրիտանիան չի կատարել քիմիական զենքի արգելքի հարցով համաձայնագրի իր պարտականությունները: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով ռուսաստանցի նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր՝ Յուլիայի՝ նյարդային համակարգը կաթվածահար անող նյութով թունավորմանը: «Նախքան վերջնագիր ներկայացնելը, Մեծ Բրիտանիան պետք է կատարի միջազգային իրավունքի հարցով իր պարտավորությունները, տվյալ դեպքում՝ քիմիական զենքի արգելման հարցով համաձայնագիրը»,- ասել է Լավրովը: Հիշեցնենք, որ ՌԴ հատուկ ծառայությունների վետերան Իգոր Մորոզովը հայտարարել է, որ Ռուսաստանը դադարեցրել է «Նովիչոկ» գազի արտադրությունն ու ոչնչացրել է այդ նյութի ամբողջ պաշարը, հաղորդում է РИА «Новости»-ն: «Ռուսաստանը ոչ միայն դադարեցրել է նյարդապարալիտիկ գազի արտադրությունն, այլ նաև ամբողջությամբ ոչնչացրել է դրա պաշարները: Դա արվել է միջազգային համաձայնագրերին համապատասխան»,- ասել է նա: Հիշեցնենք, որ երեկ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր, որ Բրիտանիայում բնակվող ռուսաստանցի նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալը թունավորվել է նյարդային համակարգը կաթվածահար անող շատ ուժեղ նյութով, որը մշակվել է Ռուսաստանում: ավելի վաղ Ռուսաստանում հայտնել էին Սկրիպալին թունավորած նյութն ամբողջովին ոչնչացնելու և այդ նյութի արտադրությունը դադարեցնելու մասին: