Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը իրավունք ունի չեղարկել Կարսի պայմանագիրը (տեսանյութ)

Քաղաքականություն
aram-sargsyan1

Հայաստանը պետք է դիմի ՀԱՊԿ-ին և առանձին Ռուսաստանին, որպեսզի կանխի Նախիջևանի տարածքից թուրքա –ադրբեջանական ցանկացած արկածախնդրություն: «Նախիջևանում անցկացվող արդեն վեցերորդ թուրք-ադրբեջանական զորավարժությունները պատահականություն չեն: Եթե Ղարաբաղյան հարցում լինի ֆորսմաժորային իրավիճակ, չի բացառվում, որ թուրքական զինված ուժերը հարձակվեն Մեղրիի վրա և փորձեն այդ ուղղությունով անմիջական կապ ստեղծել Ադրբեջանի հետ: Մենք պետք է կանխավ դիմենք ՀԱՊԿ-ին օգնության խնդրանքով, քանի որ խոսքը հենց Հայաստանին սպառնացող վտանգի մասին է: Այս դեպքում միջամտելու բոլոր իրավունքերը կան», - ասում է  Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:  Բանախոսը չի բացառում, որ Հայաստանի դեպքում Թուրքիան և Ադրբեջանը կարող են անտեսել միջազգային իրավունքի նորմերը, ինչպես Անկարան արեց Աֆրինի հարցում: Ա. Սարգսյանը գտնում է, որ Հայաստանին սպառնացող վտանգի մասին պետք է  բարձրաձայնել նաև միջազգային այլ ատյաններում, որպեսզի իրավիճակի բարդացման պայմաններում Հայաստանի ձայնը չլռեցվի թուրք- ադրբեջանական տանդեմի կողմից: «Պատկերացրեք,  թե ինչ տեղի ունեցավ 2016-ին՝ Ապրիլյան պատերազմի ժամանակ:  Իրական ագրեսորը Ադրբեջանն էր, բայց աշխարհը պարիտետ դրեց, համարելով , որ երքուստեք մեղավոր էին: Եթե նոր ֆորսմաժոր լինի, նրանք  պրոպագանդայի կդիմեն»,- ասում է նա: Ըստ Դեմկուսի առաջնորդի՝ անվտանգության ապահովումից ելնելով՝ Հայաստանը իրավունք ունի դիմելու նաև Մոսկվայի և Կարսի պայմանագրերը չեղարկելու պահանջով։ «Թուրքիան այսօր ուղղակի անեքսիայի է ենթարկում Նախիջևանը, որի իրավունքը չունի: Այնտեղ արդեն ռազմական բազաներ են տեղակայված, տարածքը տնտեսական ազատ գոտի է հայտարարված, այն էլ թուրքական լիրայով: Զորավարժությունների ժամանակ այդ տարածքում թուրքական զորքի քանակն ավելի շատ է, քան ադրբեջանականի, ինչը պայմանագրի ակնհայտ խախտում է»,- շեշտում է Արամ  Սարգսյանը: