Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀՀ նոր նախագահն անգլուխ ձիավոր է, մեռյալ դիակ» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
media-3

«Մեդիա կենտրոնում»  տեղի է  ունենում մամուլի ասուլիս «Վարչապետական դիկտատուրա՞, թե՞ պատասխանատու կառավարում»թեմայով: Նոր սահմանադրության համաձայն Ազգային Ժողովը ոչ մի նոր լիազորություններ չունի, ասում է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: «Իշխանությունը  կիրականացնի կառավարությունը, այսինքն  դա կառավարության գործնական ֆունկցիան չէ միայն, սա նշանակելու է կառավարության կողմից իշխանության զավթում»: Պետական կառույցերի նկատման Ազգային Ժողովը ոչ մի վերահսկողություն չի ունենալու, դրանք վարչապետի տիրապետության ներքո են, ասում է  Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ  Ավետիք Իշխանյանը: «Թող ինձ ցույց տան մի  պառլամենտական երկիր, որտեղ ուժային կառույցները վարչապետին են ենթարկվում: Սա միապետություն է, որը նախագահից փոխանցվում է վարչապետին»: Այս սահմանադրությամբ հիմք է դրվում նոր մարտի 1-ի, համոզված է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: «Նման պայմաններում իշխանությունը որոշումներ է  ընդունում առանց հանրային կարծիքը հաշվի առելու, իսկ բողոքողների դեմ ուժ կիրառում: Այս սահմանադրությամբ վարչապետի նախաձեռնությամբ են միջազգային պայմանագրերը ստորագրվելու, նախագահը զուտ արարողակարգին մասնակցող է լինելու»: Կարելի էր «ՀՀ նախագահ»  հասկացությունը դիտարկել որպես «թագուհու» կերպար, նախագահն ուղղակի  անգլուխ ձիավոր է, մեռյալ դիակ, ավելացնում է Արթուր Սաքունցը: Հիշեցնենք, որ 2015 թվականին ընդունված Սահմանադրության համաձայն, ապրիլի 9-ից հետո Հայաստանն անցում կկատարի խորհրդարանական կառավարման համակարգի։