Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բասկետբոլի Հայաստանի առաջատարը չդիմացավ ռուսական թիմի ճնշմանը

Սպորտ
a1basketbol-1203

Այսօր Երեւանում մեկնարկեց տղամարդկանց բասկետբոլի միջազգային մրցաշար, որին մասնակցում են Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի եւ Իրանի մեկական թիմեր:   Առաջին խաղում Թբիլիսիի «Հունդայը» 106:65 հաշվով պարտության մատնեց Թեհրանի «Արարատին»: Երկրորդ մրցախաղում միմյանց հետ հանդիպեցին Հայաստանի Ա լիգայի առաջատար Երեւանի «Ուրարտուն» ու Մոսկվայի «Գազպրոմ Մոսկովսկի» թիմը:   Մեր բասկետբոլիստները չնայած վստահ սկսեցին խաղը եւ շատ արագ 7 միավորի առավելություն ստացան՝ 11:4, սակայն հետո սկսեցին զիջել փորձառու մրցակցին եւ ի վերջո 65:93 հաշվով պարտություն կրեցին:   Վաղը նախատեսված 2-րդ տուրում «Գազպրոմ Մոսկովսկին» կհանդիպի «Հունդայի» հետ, իսկ «Ուրարտուն» կհյուրընկալի «Արարատին»: Խաղերը կմերկնարկեն ժամը 18:00-ին եւ 20:00-ին: Մուտքն ազատ է: