Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քոչարյանը փորձում է շեղվել բուն թեմայից. Նիկոլ Փաշինյան. Ազատություն (տեսանյութ)

Քաղաքականություն
nikol1-1

Նիկոլ Փաշինյանն այսօր «Ազատության» հետ զրույցում հակադարձել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին՝ շեշտելով, Քոչարյանը փորձում է շեղվել բուն թեմայից, մինչդեռ նա պետք է հստակ պատասխանի կոնկրետ հարցի՝ որտեղի՞ց իրեն այն տեղեկությունը, թե «Մարտի 1»-ին ցուցարարները դուրս էին գալիս մեքենայից հետևից, կրակում զինվորների վրա, ապա թաքնվում»: Ի դեպ, այս թեման 10-ը տարի անց արծարծեց հենց իշխող Հանրապետականի պատգամավոր, «Մարտի 1»-ի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը, ըստ էության, կասկածի տակ դնելով Ռոբերտ Քոչարյանի վերոհիշյալ հայտարարությունը: «Ազատություն». - Պարոն Փաշինյան, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը բավական կոշտ է արձագանքել Ձեր դիմումին, որով Դուք գլխավոր դատախազից պահանջում եք հարցաքննության կանչել Ռոբերտ Քոչարյանին «Մարտի 1»-ի տասը սպանությունների գործով։ Մասնավորապես՝ Սողոմոնյանը նշում է՝ «ականատես դարձա մեր նորագույն պատմության ամենացինիկ տեսարանի. «Մարտի 1»-ի անկարգությունների գլխավոր սադրիչն ու կազմակերպիչը Ազգային ժողովում «Մարտի 1»-ի գործով լսումներ էր կազմակերպել ու նստած ԱԺ նախագահի աթոռին՝ վարում էր նիստը»։ Ինչպե՞ս եք գնահատում այս մեկնաբանությունը և մասնավորապես Ձեզ ուղղված մեղադրանքները։ Փաշինյան. - Նախ՝ թույլ տվեք չհամաձայնել, որ դա արձագանք է իմ նամակին, որովհետև նամակին և Ռոբերտ Քոչարյանին հարցաքննությանը կանչելու թեմային որևէ արձագանք չկա։ Այսինքն՝ մենք չտեսանք, ի վերջո, ովքեր էին, որ մեքենայի հետևից դուրս էին գալիս, կրակում էին, և թաքնվում էին՝ ա, բ՝ չիմացանք` որտեղի՞ց Ռուբերտ Քոչարյանին նման տեղեկություն, որ ինքը նախագահական նստավայրում պաշտոնապես հրապարակել է։ «Ազատություն». - Ի՞նչ կարող եք ասել ներկայացված մեղադրանքներին Ձեր հասցեին, որ իրականում «Դուք եք «Մարտի 1»-ի կազմակերպիչը, սադրիչը»։ Փաշինյան. - Չմոռանանք, թե ինչի համար ենք հավաքվել. առաջինը՝ Ռոբերտ Քոչարյանը պետք է շատ հստակ պարզաբանում տա, որտեղի՞ց իրեն այդ տեղեկատվությունը, թե մեքենայի հետևից դուրս էին գալիս, կրակում էին, ինչպիսի՞ տեղեկությունների վրա է հիմնված եղել նրա այդ հայտարարությունը, ի՞նչ փաստական ապացույցներ ունի ինքը դրա մասին։ Սա է գլխավոր թեման։ Սա այն հարցն է, որին Ռոբերտ Քոչարյանը պիտի պատասխանի՝ անկախ ամեն ինչից։ Սա Ռոբերտ Քոչարյանի հարցն է, և իմ կարծիքով, էս մեկնաբանության հենց բուն նպատակն այն է, որ մենք փոխանակ քննարկենք սա, հիմա քննարկենք բաներ, որը բազմիցս քննարկված է։ Իսկ «Մարտի 1»-ին իմ դերակատարությունը հրապարակային է եղել՝ տասնյակ հազարավոր մարդկանց աչքի առաջ, նույնիսկ իմ հեռախոսազանգերը գաղտնալսված և հրապարակված են, իմ գործով դատավարությունն է եղել, միջազգային արձագանք է եղել։ Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում