Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մայիսի 1-ից կգործի լուսավորության երկարացված ռեժիմը

Հասարակություն
11991

Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային  խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ շարունակվում են Մաշտոցի պողոտայի թունելային մուտքի վերանորոգման և հեղեղատար համակարգի հիմնանորոգման աշխատանքները: Ընթացքի մեջ են նաև 2018թ. ծրագրով նախատեսված կենտրոնական և բակային տարածքների ասֆալտապատման, մասնավորապես փոսալցման, փոսային նորոգման և ճաքալցման աշխատանքները: Քաղաքապետը հանձնարարել է հատուկ հսկողության տակ պահել իրականացվող աշխատանքների որակը: Վարչական շրջանների ղեկավարներին և «Սանիթեք» ընկերությանը հանձնարարվել է իրականացնել աղբամանների և բնակելի շենքերի աղբամուղերի ախտահանում, ինչպես նաև համագործակցելով պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության հետ՝ ակտիվացնել բազմաբնակարան շենքերի տարածքներում ու բակերում կրծողների դեմ կիրառվող դեռատիզացիոն աշխատանքները: Խորհրդակցության ժամանակ «Երքաղլույս» ընկերության տնօրենը զեկուցել է, որ այսուհետ մայրաքաղաքի  10 հրապարակներ  կլուսավորվեն երկարացված ռեժիմով: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ուսումնասիրել զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող տարածքների՝ մինչև լուսաբաց լուսավորված լինելու հնարավորությունը: Բացի այդ, տրվել է նաև հանձնարարական՝ մայիսի 1-ից անցնել լուսավորության երկարացված ռեժիմի: