Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արամ Խաչատրյանի մասին գեղարվեստական ֆիլմ կնկարվի (տեսանյութ)

Մշակույթ
Untitled3

Արամ Խաչատրյանի մասին  «Մարս մեդիան»,  հանձինս Ռուբեն Դիշդիշյանի, ձեռնարկել է գեղարվեստական ֆիլմ նկարել։ Ֆիլմի հայտը, որպես հայ-ռուսական համատեղ գործ՝  ներկայացվելու է Եվրիմաժի քննարկմանը։ Հայաստանը դարձավ Եվրիմաժի  38- րդ անդամը երկու տարի առաջ, իսկ այս տարի ամենախոշոր եվրոպական համատեղ արտադրության այս ֆոնդը իր կառավարման խորհրդի 150-րդ նիստը կգումարի Հայաստանում՝մարտի 13-ից՝ 15-ը։ Եվրիմաժում Հայաստանի ներկայացուցիչ Սուսաննա Հարությունյանը կարևորում է հատկապես այն փաստը, որ սա մեր երկիրը ճանաչելու լավ առիթ է։ Եվրիմաժի բյուջեն 25 միլն. եվրո է, յուրաքանչյուր կինոնախագծին հատկացվում է մինչև 500 հազար եվրո։ Եվրիմաժին դիմելու պարտադիր պայմանները՝ համատեղ ֆիլմարտադրությունն է և որոշակի ներդրումը։ Տարին չորս անգամ և ամեն անգամ մի որևէ երկրում Եվրիմաժի կառավարման խորհուրդը հավաքվում, քննարկում ներկայացված հայտերը, ուսումնասիրում նախագծերը ու որոշում է կայացնում։ Մրցակցությունը շատ մեծ է։ Միայն երևանայն գագաթնաժողովին ներկայացված է 54 ֆիլմ։ Եվրիմաժը ունի նաև կինոթատրոնների տեխնիկական վերազինման ծրագիր և «Մոսկվա»կինոթատրոնի ղեկավարությունը պատրաստվում է իր հայտը ներկայացնել։