Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարությունը՝ ստոմատոլոգների բարձրացրած խնդիրների մասին

Պաշտոնական
Shirak_stomatologner_6-1

էլեկտրոնային առողջապահական համակարգում քաղաքացու անձնական տվյալները հուսալիորեն պաշտպանված են։ Այդ դարան մուտք գործելու հասանելիություն ունեն միայն քաղաքացին, և իր բժիշկը` այն էլ պացիենտի համաձայնությամբ։ Միաժամանակ, մուտքի բոլոր դեպքերը համակարգում գրանցվում և պահպանվում են, և քաղաքացին իր անձնական էջից կարող է վերահսկել դրանք։ Անձնական տվյալները պահպանվում են առաջատար ընկերությունների արտադրության հուսալի սարքավորումների վրա, համակարգն արտաքին մուտքերից և հարձակումներից պաշտպանված է տեղեկատվական տեխնոլոգիաների  ոլորտում կիրառվող լավագույն գործիքներով։ Համակարգի հետ կապը ևս պաշտպանված և գաղտնագրված է։ Հավելենք, որ Էլեկտրոնային առողջապահական համակարգում հասանելի չեն նաև որևէ բժշկի, մասնավորապես  ստոմատոլոգի, այցելուների ցանկերը կամ նմանատիպ տեղեկություններ, որոնք կարող են համարվել առևտրային գաղտնիք։ Գյումրիի ստոմատոլոգները նշում են, թե համակարգ մտնելով և մուտքագրումներ անելով պարտադրվում է հավելյալ ժամանակ ծախսել և  աշխատանք կատարել, ինչն էլ կազդի ծառայության որակի վրա: Նշենք, որ համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 17.09.2010թ. N 18-Ն հրամանի ստոմատոլոգիական կազմակերպությունները վարում են պացիենտների հաշվառման մատյաններ, մատուցված ծառայությունները գրանցում ստոմատոլոգիական քարտերում, որոնք պետք է պահպանվեն: Հիվանդի համար կարևոր այդ գրառումները կատարելու համար ևս որոշակի ժամանակ է պետք տրամադրել: Ավելին` էլեկտրոնային առողջապահական համակարգում գրառումները հնարավորինս ստանդարտացված և հեշատացված են։ Միաժամանակ, Էլ. առողջապահական համակարգի ներդրմամբ նախատեսվում է վերացնել թղթային գրանցումները։  Կարծիք է հնչել, թե իբր ստոմատոլոգին այցելելու համար նույնականացման (ID) քարտ է պահանջվելու։ Սա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։ Նույնականացման քարտ պահանջվում է, եթե պացիենտը ցանկանում է համակարգում գրանցել իր անձնական էջը։ Սա զուտ բարձր անվտանգություն ապահովելու նպատակ ունի։ Իսկ բժիշկը պացիենտին համակարգում կարող է որոնել և գտնել մուտքագրելով նրա անունը, ազգանունը և ծննդյան թիվը: Անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր չէ նրան համակարգի կիրառմամբ սպասարկելու համար։ Ծրագիրը, բացի պարտականություններից, բազմաթիվ հնարավորություններ է ընձեռում, ինչը նշանակում է աշխատանքի ավելի արդյունավետ` հետևաբեր և ավելի ծախսարդյունավետ կազմակերպում։  Մարդակենտրոն այս համակարգը ժամանակի ընթացքում մեր քաղաքացիների համար բազմաթիվ հնարավորություններ կստեղծի` առցանց հերթագրում մասնագետի  մոտ, նրա աշխատանքի գնահատում, էլեկտրոնային դեղատոմսի կիրառում, անաշխատունակության թերթիկի ստացում և այլն։  Քաղաքացին ստիպված չի լինի տանը պահպանելու տարատեսակ անձնական բժշկական հետազոտությունների թղթային տարբերակները։ Էլեկտրոնային առողջապահական համակարգը շարունակաբար բարելավվում է, ինչի համար շատ կարևոր են գործնականում այն կիրառող օգտատերերի կարծիքներն ու առաջարկները։ Ինչպես մինչև այժմ, ստոմատոլոգների և մյուս բոլոր օգտատերերի առաջարկությունները ևս հընթացս կքննարկվեն և հնարավորության դեպքում կներառվեն ծրագրային ապահովման հետագա թարմացումներում։ Միաժամանակ,  դժվար է այսօր պատկերացնել բժիշկ-ստոմատոլոգի, ով չի տիրապետում համակարգչային տեխնոլոգիաներին, չունի անձնական համակարգիչ և ցանկություն չունի  համացանցի միջոցով կատարելագործելու իր մասնագիտական և գործնական հմտությունները: Այնուամենայնիվ, նախարարությունը մշտապես պարտրաստ է քննարկելու, թե ինչ լրացուցիչ ծանրաբեռնվածության կամ ծախսերի հետևանքով կարող են լինել ծառայության թանկացումներ։ Կառուցողական քննարկումների դեպքում միշտ հնարավոր է այն կանխելու ճանապարհներ գտնել։ Ըստ ժամանակացույցի Երևանում և մարզերում էլ. Առողջապահական համակարգի 2500 օպերատոր արդեն իսկ դասընթացներ է անցել։ Այժմ մեկնարկում է բուժաշխատողների, այդ թվում՝ ստոմատոլոգների ուսուցումը։ Նրանց կներկայացվի, թե ինչպես, ինչ տվյալներ պետք է մուտքագրել և ինչպես օգտվել ոչ բարդ համակարգից։ Այս փուլում ստոմատոլոգիական կազմակերպություններին և դեղատներին նամակով ծանուցվել է գրանցվել համակարգում և տալ մուտքագրող օգտատերերի անուն, ազգանունները։ Նպատակը   առողջապահական բոլոր կազմակերպություններին ցանցում ընդգրկելն է, որպեսզի մարդու առողջության էլեկտրոնային քարտն ամբողջական լինի։    ՀՀ առողջապահության նախարարությունը հանդիպումներ է նախատեսել  ՀՀ բոլոր մարզերի, այդ թվում` Շիրակի մարզի ստոմատոլոգիական կազմակերպությունների հետ: Սահմանված ժամանակացույցով կայանալիք հանդիպումների ընթացքում նրանց առավել հանգամանալից տեղեկատվություն կտրամադրվի Էլ-առողջապահության համակարգի առանձնահատկությունների և առավելությունների վերաբերյալ, ինչպես նաև տեղում պարզաբանումներ կտրվեն բարձրացվող հարցադրումներին:  ՀՀ ԱՆ