Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրաձիգ Լիլիթ Մկրտչյանը նվեր է ստացել նախագահից

Սպորտ
sport-hradzig

Մարտի 9-11-ը Երեւանում տեղի է ունեցել գնդակային հրաձգության մեծահասակների Հայաստանի առաջնությունը, որին մասնակցել են 80 մարզիկ-մարզուհի Երեւան, Գյումրի եւ Վանաձոր քաղաքներից: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, տղամարդկանց առաջնությունում հաղթել են եւ ոսկե մեդալ են նվաճել հետեւյալ հրաձիգները. Օդամղիչ հրացան 10 մ՝ Հայկ Բաբայան Օդամղիչ ատրճանակ 10 մ՝ Նորայր Առաքելյան Վազող թիրախ 10 մ՝ Հովհաննես Մարգարյան Վազող թիրախ, խառը վազք 10 մ՝ Հովհաննես Մարգարյան   Կանանց առաջնությունում լավագույն են ճանաչվել երեք մարզուհի. Օդամղիչ ատրճանակ 10 մ՝ Էլմիրա Կարապետյան Օդամղիչ հրացան 10 մ՝ Մարիամ Միքայելյան Վազող թիրախ 10 մ՝ Լիլիթ Մկրտչյան Վազող թիրախ, խառը վազք 10 մ՝ Լիլիթ Մկրտչյան   Առաջնության լավագույն հրաձիգ ճանաչված Լիլիթ Մկրտչյանը (վազող թիրախ նորմալ վազք՝ 562 միավոր, խառը վազք՝ 369 միավոր) արժանացել է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահի կողմից սահմանված նվերի եւ դրամական պարգեւի: