Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Որդուս սպանությունը իրականացվել է խմբի կողմից» (տեսանյութ)

Հասարակություն
media-1

 25-ամյա Արտյոմ Ադանալյանի սպանության  գործով իրեղեն ապացույցները խեղաթյուրվել են: «Վերացվել են իրեղեն ապացույցները, կեղծվել են  փաստական հանգամանքները: Որդուս սպանությունը իրականացվել է խմբի կողմից:   Որդուս սպանությունը պատվիրված է, կան փաստեր,   հանգամանքներ, ապացույցներ, ինչը ի սկզբանե թաքցրել են»,- այսօր «Մեդիա կենտրոն»-ում կայացած քննարկմանն ասաց Արտյոմ Ադանալյանի մայրը՝ Ռուզաննա Ադալանյանը:  Գործով միայն մեկ ամբաստանյալ է անցնում, սակայն  մայրը վսստահ է, այլ անձինք էլ են մասնակցել սպանությանը. «Փորձում են այս կերպ զերծ պահել մյուսներին: Նախ, սա բխում է նաեւ մեղադրյալների շահերից, քանի որ խմբի կողմից կատարված հանցագործությունը ավելի խիստ պատիժ է նախատեսում»: Ըստ Ռուզաննա Ադալանյանի՝   8 տարբեր հաղորդումներ է ներկայացրել հանցագործության մասին, սակայն որեւէ նյութ չի նախապատրաստվել: «Այս հանցագործությունը պատվիրված է, պատվիատուն Շիրակի մարզպետարանի  Կանանց, երեխաների  եւ ընտանիքի իրավունքի բաժնի պետ Լուսինե Գինոսյանն է: Նա պատվիրել է որդուս սպանությունը  եւ սպանությունը իրականացրել են պետական իրավական մակարդակով»։ Նա համոզված է, որ որդու սպանությունը եղել է պատվիրված՝ անձնական թշնամության դրդապատճառով:  Ռուզաննա Ադանալյանի խոսքերով՝ գործի խեղաթյուրումը սկսվել է Գլխավոր դատախազությունից եւ հիմա էլ շարունակվում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:    Գործով դատաքննությունն ավարտվել է: Կողմերը հանդես են գալիս ճառերով:        Փաստաբան Նինա Կարապետյանցը նշում է՝  գործով նախաքննությունը բացթողումներով է իրականացվել.  «Չի կարող սպանության գործով լինել փորձաքննություն եւ գործի մեջ չլինեն նկարներ, թերություններ կա եւ սա դիտմամբ է արվել»:      Ներկա պահին փաստաբանն անհանգստացած է Ռուզաննա Ադանալյանի կյանքի համար՝ նա ծեծի, իսկ այնուհետ վրաեթի է ենթարկվել: