Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը տեխնիկական ոչ-ոքի խաղաց Մամեդյարովի հետ

Կարևոր լուրեր Սպորտ
a1chess-aronyan-2

Բեռլինում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի 2-րդ տուրում գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով ոչ-ոքի խաղաց ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովի հետ: Կողմերը շատ ակտիվ սկսեցին պարտիան եւ արագ մի քանի փոխանակումներ արեցին: Ադրբեջանցի շախմատիստը փորձեց տիրել նախաձեռնությանը՝ նավակով ու թագուհով տիրելով c հորիզոնականը: Սակայն Լեւոն Արոնյանը գրագետ պաշտպանվեց, ապա սուր հակագրոհ կազմակերպեց: Շահրիյար Մամեդյարովը ստիպված կրկնեց քայլերը, որպեսզի չհայտնվի ծանր դրության մեջ: Այդպիսով, հանդիպման 24-րդ քայլին գրանցվեց տեխնիկական ոչ-ոքի: Լեւոն Արոնյանը վաստակեց մեկ միավոր եւ շարունակում է հետապնդել ադրբեջանցի շախմատիստին, որն կես միավոր ավելին ունի: Հաջորդ, երրորդ տուրում, մեր գրոսմայստերը սպիտակներով կմրցի աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի հետ, որը մեկնարկային պարտիայում հաղթանակ է տարել, իսկ այժմ մրցում է Սերգեյ կարյակինի հետ: