Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանի գոլի շնորհիվ «Արսենալը» ջախջախեց «Ուոտֆորդին» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Սպորտ
a1miki-1-3

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 30-րդ տուրի խաղում Լոնդոնի «Արսենալը» սեփական դաշտում 3:0 հաշվով ջախջախեց «Ուոտֆորդին»: Տանտերերի գերմանացի պաշտպան Շկոդրան Մուստաֆին խաղի արդեն 8-րդ րոպեին բացեց հաշիվը: Երկրորդ խաղակեսի 59-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո գաբոնցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը կրկնապատկեց այն, իսկ 77-ին արդեն մեր ֆուտբոլիստը գրավեց դարպասը եւ խոշոր հաշվով հաղթանակ պարգեւեց իր թիմին: Գոլը խփելուց հետո Հենրիխ Մխիթարյանն անմիջապես փոխարինվեց: Նշենք, որ հյուրերը կարող էին կրճատել հաշվի տարբերությունը, սակայն Դինի 11մ նշանակետից կատարված հարվածը հետ մղեց «Արսենալի» դարպասապահ Պետեր Չեխը: