Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արարատը» եւ «Ալաշկերտը» խուսափեցին վերահաս պարտությունից

Սպորտ
a1hajastani-futbol-1

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրի վերջին երկու հանդիպումներում գրանցվեցին գերարդյունավետ ոչ-ոքիներ: Նախ Երեւանի «Փյունիկն» ու «Արարատը» երեքական գնդակ փոխանակեցին եւ չկարողացան որոշել հաղթողին: Արարատցիներին վերահաս պարտությունից փրկեց Օրբելի Համբարձումյանը, որը հանդիպման 77-րդ րոպեին նախ կրճատեց հաշվի տարբերությունը, ապա 90-ին հավասարեցրեց այն՝ 3:3: Երեւանի «Ալաշկերտի» եւ «Բանանցի» միջեւ կայացած խաղում գրանցվեց չորս գոլ: Նախ երկու անգամ աչքի ընկան հյուրերը՝ 21-րդ եւ 28-րդ րոպեներին, սակայն արդեն առաջին խաղակեսում ալաշկերտիները կարողացան վերականգնել հավասարակշռությունը: Երկրորդ խաղակեսում թիմերի գործադրած ջանքերն արդյունք չտվեցին եւ ի վերջո գրանցվեց մարտական ոչ-ոքի՝ 2:2: Առաջնության հաջորդ տուրը տեղի կունենա մարտի 17-18-ին: