Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ՝ «Արսենալ» - «Ուոտֆորդ»՝ Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ (տեսանյութ)

Սպորտ
a1arsenal-1-2

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 30-րդ տուրի շրջանակում այսօր Լոնդոնի «Արսենալը» իր հարկի տակ կմրցի «Ուոտֆորդի» հետ: Լոնդոնցիները 45 միավորով զբաղեցնում են 6-րդ տեղը եւ շարունակում են պայքարը չեմպիոնների լիգայի ուղեգրի համար: «Ուոտֆորդը» 29 տուրից հետո ունի 36 միավոր եւ այժմ զբաղեցնում է 10-րդ տեղը: Թիմերի գլխավոր մարզիչները քիչ առաջ հրապարակեցին թիմերի կազմերը: «Արսենալում» հանդես եկող Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ընդգրկել է մեկնարկային կազմում: «Արսենալ» - «Ուոտֆորդ» հանդիպումը կսկսի Երեւանի ժամանակով ժամը 17:30-ին: Անգլիական ֆուտբոլի սիրահարները խաղը ուղիղ եթերով կարող են դիտել նաեւ մեր կայքէջում՝ ստորեւ: