Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ՝ «Փյունիկ» – «Արարատ», «Ալաշկերտ» – «Բանանց» (տեսանյութ)

Սպորտ
a1futball-uxix-1

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում այսօր կկայանան 18-րդ տուրի երկու հանդիպումները: Նախ Երեւանի «Փյունիկը» սեփական դաշտում կընդունի Երեւանի «Արարատին»: Ներկայումս փյունիկցիները 20 միավորով ընթանում են 5-րդ տեղում՝ հինգ միավորով հետ մնալով 3-4-րդ տեղերը բաժանող «Բանանցից» ու «Շիրակից»: «Արարատը» 12 միավորով շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը: Հավելենք, որ երկու թիմերն էլ անհաջող են անցկացրել իրենց նախորդ հանդիպումը եւ պարտություն են կրել: Օրվա երկրորդ խաղում առաջնության միանձնյա առաջատար Երեւանի «Ալաշկերտը» իր հարկի տակ կընդունի «Բանանցին», որը լավ հնարավորություն ունի շրջանցելու 2-րդ հորիզոնականում գտնվող «Գանձասար-Կապանին»: Այս թիմերը նախորդ տուրում հաղթանակ են տարել: «Փյունիկ» – «Արարատ» եւ «Ալաշկերտ» – «Բանանց» խաղերը ֆուտբոլասերները կարող են դիտել նաեւ մեր կայքէջում: Առաջին հանդիպումը կմերկնարկի ժամը 14:00-ին, իսկ երկրորդը՝ 15:00-ին: