Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վրաստանն ու Ադրբեջանը պաշտպանական ոլորտում համագործակցության ծրագիր են ստորագրել. aliq.ge

Քաղաքականություն
vrastan

Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան ադրբեջանցի գործընկեր Զաքիր Հասանովի հետ Բաքվում ստորագրել է երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների համագործակցության ծրագիրը 2018 թվականի համար: Այս մասին հաղորդում է Վրաստանի ՊՆ-ի մամուլի ծառայությունը: «Հանդիպման ընթացքում շոշափվել են համագործակցության զարգացման կոնկրետ հարցեր, ապա հանդիպումը շարունակվել է ընդլայնված ձևաչափով, որի շրջանակներում էլ ստորագրվել է ընթացիկ տարվա համագործակցության համաձայնագիրը: Ըստ Վրաստանի պաշտպանության նախարարի՝  առանձնացվել են առաջնային ուղղություններ, որոնց շնորհիվ համագործակցությունը խորանալու է»,– ասված է ՊՆ-ի տարածած հաղորդագրությունում: Կողմերը հիշեցրել են նաև Թուրքիայի հետ համատեղ եռակողմ համագործակցության կարևորությանը, Իզորիան հայտնել է, որ  մարտի վերջին Թուրքիայի  Ադրբեջանի հետ համագործակցության հուշագիր է ստորագրվելու: Բաքու այցի շրջանակներում Իզորիան հանդիպել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: «Կողմերն ընգծել են, որ սատարում են երկրների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, նշել են , որ պետությունների միջև քաղաքական համագործակցությունը հաջողությամբ զարգանում և ընդլայնվում է»: Հաղորդվում է, որ Վրաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ համագործակցության և տարածաշրջանային զարգացման հեռանկարները քննարկվել են նաև Իզորիա- Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզաձե- Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարով հանդիպման ընթացքում: aliq.ge