Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վիվառոն 15-ամյակը նշում է 15 ավտոմեքենայի խաղարկություններով

Բիզնես Կարևոր լուրեր
15amyak

Այս տարի լրանում է Հայաստանում հայտնի և հաճախորդների կողմից սիրված ընկերության 15 ամյակը: Եվ ինչպես վայել է այս տարիների ընթացքում արդեն մեծ ավանդույթներ ձեռք բերած ընկերությանը, այն հանդես է գալիս ոչ միայն հայաստանյան, այլև միջազգային չափանիշները գերազանցող նախաձեռնությամբ: Վիվառոն հոբելյանական տարին նշում է հաճախորդների հետ միասին, նրանց համար խաղարկելով 15 ավտոմեքենա: Այդ մեքենաների թվում են Renault Captur, Nissan Terano և առաջին անգամ Հայաստանում խաղարկվող Tesla Model 3 էլեկտրական ավտոմեքենաները: Այս խոշոր մրցանակները խաղարկվելու են թե՛ տարվա ամենասպասված իրադարձությանը՝ ֆուտբոլի աշխարհի առաջնությանն ընդառաջ, թե՛ Վիվառոյի ամենատարբեր պրոդուկտների միջոցով: Ութ Nissan Terano ավտոմեքենաների առաջին խաղարկությունը սկսվելու է արդեն մարտի 12-ից և շարունակվելու է մինչև հուլիսի 16-ը՝ երկու շաբաթը մեկ խաղարկելով մեկ ավտոմեքենա: Աշխարհի առաջնության ընթացքում է խաղարկվելու նաև ամենաբաղձալի մրցանակը՝ Tesla Model 3-ը: Վիվառո Բլոտը մայիսի 7-ն կխաղարկի 2017թ. արտադրության Renault Captur ավտոմեքենա: Եվս 5 Nissan Terano-ի խաղարկությունների մասին կհայտնենք լրացուցիչ: Այնպես որ տարին տոնական է ոչ միայն Վիվառոյի, այլև նրա տարբեր նախասիրություններ ունեցող բոլոր հաճախորդների համար: Հետևեք Վիվառոյի նորություններին և տոնը վերածեք հաճույքի: Մանրամասներին կարող եք ծանոթանալ 15.vivaro.am կայքում: