Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը առաջին պարտիայում չգտավ հաղթական ուղին

Սպորտ
a1aronyan

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում այսօր մեկնարկած շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում Լեւոն Արնոյանը ոչ-ոքի խաղաց չինացի Դին Լիրենի հետ:   Սպիտակներով հանդես եկող մեր շախմատիստը շատ հաջող սկսեց եւ դիրքային առավելություն ստացավ: Սակայն նա չգտավ գրոհի կազմակերպման ճիշտ տարբերակը եւ ձեռքից բաց թողեց խաղի թելը: Արդյունքում, կողմերը կրկնեցին քայլերը եւ ստիպված հաշտություն կնքեցին:   Վաղը նախատեսված 2-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով կհանդիպի ադրբեջանցի գրոսմայստեր Շախրիյար Մամեդյարովի հետ, ով այժմ շարունակում է Սերգեյ կարյակինի հետ պարտիան: