Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ՝ Լեւոն Արոնյան – Դին Լիրեն. Մեկնարկում է շախմատի հավակնորդների մրցաշարը (տեսանյութ)

Սպորտ
a1chess-berlin-10.03.

Գերմանիայի մայքրաքաղաք Բեռլինում այսօր կմեկնարկի շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը:   Աշխարհի ութ առաջատար շախմատիստները երկու շրջանից բաղկացած մրցաշարում կորոշեն միակ հաղթողին, որն այս տարվա աշնանը աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ մրցամարտում կվիճարկի շախմատի թագը:   Այսօր նախատեսված առաջին տուրում Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը սպիտակներով կհանդիպի չինացի գրոսմայստեր Դին Լիրենի հետ: Մյուս զույգերը կազմել են հետեւյալ շախմատիստները:   Վլադիմիր Կրամնիկ – Ալեքսանդր Գրիշչուկ Սերգեյ Կարյակին – Շախրիյար Մամեդյարով Ֆաբիանո Կարուանա – Վեսլի Սո   Պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով ժամը 18:00-ին: Շախմատասերները մեր կայքեջում ուղիղ եթերով կարող են հետեւել Լեւոն Արոնյան – Դին Լիրեն եւ Սերգեյ Կարյակին – Շախրիյար Մամեդյարով պարտիաներին (երկրորդ պարտիայի ընտրությունը կապված է այն բանի հետ, որ 2-րդ տուրում մեր շախմատիստի մրցակիցը լինելու է ադրբեջանցի գրոսմայստերը):