Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հանուն Հայաստան պետության» ճակատի հանրահավաքը ավարտվեց (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
29027722_1612733612174278_864487716656513g0240_o

Այսօր Երեւանում հանրահավաքը մեկնարկել է ժամը 17.00-ին, Ազատության հրապարակում: ԱԺ նախկին փոխնախագահ, քաղաքական գործիչ Կարապետ Ռուբինյանն ընթերցեց «Հանուն Հայաստան պետության» ճակատի հռչակագիրը. «Մենք՝ Հայաստանի ներքոստորագրյալ քաղաքացիներս արձանագրելով, որ անկախ Հայաստանի հանրապետության հռչակումից արցախյան պատերազմի հաղթանակից հետո ՀՀ իշխանությունները ներդնելով ոչ ժողովրդավարական, ոչ լեգիտիմ Սահմանադրությամբ սահմանված կարգ, հետեւողականորեն ոչնչացնելով հանրային եւ անհատական ազատությունները, սոցիալական արդարությունը, սիկ արտաքին հարաբերություններում հիմնական ուղղություններում ամբողջովին զիջելով ինքնիշխանությունն օտար ուժերին, արդեն իսկ Հայաստանը կանգնեցրել են գաղութացման վերջնական կործանման շեմին: Արտագաղթը, որպես այդ քաղաքականության հետեւանք, զրկում է Հայաստանին եւ Արցախին ոչ միայն բնականոն զարգացման հեռանկարից, այլեւ նվազագույն անվտանգություն ապահովելու կարողությունից»:  Ռուբինյանի խոսքերով՝ ժողովրդի վզին փաթաթեցին նոր Սահմանադրությունը, որն, իբրեւ հանրությունն է հանրաքվեով հաստատել. «Մեր գլխին փաթաթել են նոր նախագահ, լոնդոնաբնակ Արմեն Սարգսյանին: Ի դեպ, ՀՀ-ն երեւի բացառիկ է, այս պահին մենք ունենք երկրի 2 նախագահ, 2-ն էլ ժողովրդի կողմից չընտրված, 2-ն էլ ոչ լեգիտիմ»:  Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ ազատամարտիկ Խաչատուր Խաչատրյանը և ափսոսանք հայտնեց, որ Ազատության հրապարակում չկա այնքան մարդ, որքան 88-ի շարժման ժամանակ: «Նայում եմ ու արցունքները գնում են սրտիս մեջ: 88-ի միասնականությունը, որը կարող էր սարեր շուր տալ, հիմա չկա: Որին որձ բռնեցինք քած դուրս եկավ: Հուզվեցի, որ այսքան քիչ ենք, միթե այսքանով ենք ուզում երկիր ունենալ, ես գիտեմ, թե ինչքանով եք հուսախափված, բայց այսպես չի լինի: Մի ամբողջ Եռաբլուր ունեցանք կորուստ, ճիշտ է ազատագրեցինք Արցախը, բայց ոնց կռվախնձեր էր այդպես էլ մնաց, ամենօր զինվոր ենք կորցնում: Ես հիմա խոսքս ուղղում եմ ոստիկանության, ԱԱԾ-ի եւ իրավական համակարգի չինովնիկներին: Արա՛, էդ փողի մեջ ի՞նչ կա, հայրենիքից թա՞նկ է: Առավոտից իրիգուն լափում եք: Ի՞նչ անուն եք թողնում: Նույն ոստիկակնները, որ այսօր խաղաղ ցույցեր են ցրում, որ ինչ-որ մեկի կայֆերը բավարարեն կամ ԱԱԾ-ն, որ իրենց պահապանն է»,- ասաց ազատամարտիկը: