Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գոնե մեկ ընկեր՝ ամեն մի երկրում. վլոգերի երազանքը (տեսանյութ)

Հասարակություն
davit

 Ես միակ Դավիթն եմ Հայաստանում, ում անունը անձնագրում անգլերենով գրվում է ոչ թե v-ով, այլեւ w-ով,-ասում է 19-ամյա  երիտասարդը։ Իսկ պատճառը նա է,  որ  ծնվել է Լեհաստանում։  Դավիթի հայրը հայ է, մայրը՝ լեհ։ «Իմ ամբողջ մայրական կողմը ապրում է Լեհաստանում։ Կարող եմ մի քիչ հետ գնալ և ասել. իմ հայրը ժամանակին գնաց Լեհաստան, այնտեղ ծանոթացավ իմ մայրիկի հետ։ Դրանից հետո, իհարկե, ամուսնացան, ծնվեցի ես, ծնվեց նաև իմ քույրը, որը տասնհինգ տարեկան է։ Ապրեցինք այնտեղ մի քանի տարի, բայց քանի որ հայկական արյունը և հողը կանչում էր, տեղափոխվեցինք Հայաստան։ Ավելի քան տաս տարի է՝ ապրում եմ Հայաստանում»,- ասում է նա։  Նրանց ընտանիքում խաչվում են  հայկական եւ  լեհական ավանդույթները։ «Օրինակ՝ Սուրբ ծնունդը նշում ենք միաժամանակ և հունվարի վեցին՝ որպես Հայկական առաքելական եկեղեցու հետևորդներ։ Ու քանի որ իմ մայրը Կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչ է,միաժամանակ նշում ենք Սուրբ ծնունդը դեկտեմբերի 24-ին»,- ասում է  Դավիթը։  Կես տարի  նա որոշեց  ստեղծել  սեփական վիդեոբլոգը. «Քանի որ ես ունեմ արտասահմանցի շատ ընկերներ և նրանց միշտ հրավիրում եմ Երևան, նրանցից շատերը կարծիք չունեն, չգիտեն ընդհանրապես,  թե ինչպիսի տեսք ունի Երևանը և Հայաստանը։Եվ հենց  դրա համար որոշեցի ինչ-որ փոքր հատվածներով նկարել Երևանը՝ ցույց տալու համար ուղղակի, թե ինչպիսի շինություններ ունենք այստեղ, այստեղի գույները, կոլորիտը»։ «Ես ունեմ ցանկություն,  որ աշխարհում չլինի այնպիսի պետություն,  որտեղ չեմ եղել և գոնե մեկ ընկեր ունենալ ամեն  մի  երկրում»,- ասում է Դավիթը։    Մանրամասները՝  տեսանյութում