Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ՝ «Շիրակ» - «Գանձասար-Կապան». Նոր մրցավեճ երեք օր անց (տեսանյութ)

Սպորտ
a1shirak-1

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրի մեկնարկային խաղում Գյումրիի «Շիրակը» սեփական դաշտում կընդունի Կապանի «Գանձասար-Կապանին»:   Տանտերերը 17 խաղից հետո վաստակել են 22 միավոր զբաղեցնում են 4-րդ տեղը, իսկ ահա հյուրերը 27 միավորով ընթանում են 2-րդ հորիզոնականում:   Երկու թիմերն էլ անկայում են սկսել առաջնության գարնանային հատվածը, տոնել են մեկական հաղթանակ, կրել մեկական պարտություն:   Թիմերը երեք օր առաջ են հանդիպել գավաթի խաղարկությունում: Գյումրիում կայացած հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1:1:   Բուքմեյքերները հավասար են գնահատում թիմերի շանսերը. «Շիրակի» հաղթանակը հավասար է 2,55 գործակից, իսկ «Գանձասար-Կապանինը»՝ 2,70:   «Շիրակ» - «Գանձասար-Կապան» հանդիպումը կսկսի ժամը 14:00-ին: Ֆուտբոլասերներն այն ուղիղ եթերով կարող են դիտել նաեւ մեր կայքէջում՝ ստորեւ:   ՀԳ. Գյումրեցիները դաշտ դուրս կգան հետեւյալ կազմով՝ Անատոլի Այվազով, Մարկո Պրլյեւիչ, Հրայր Մկոյան, Արամ Մուրադյան, Վարդան Բակալյան, Սոլոմոն Ուդո, Իգոր Ստանոեւիչ, Ռոբերտ Դարբինյան, Աղվան Դավոյան, Մոհամեդ Կաբա, Մուսա Բակայոկո: