Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազատ Հովհաննիսյանը պահպանեց չեմպիոնական գոտին

Սպորտ
a1boks-1

Հայաստանցի բռնցքամարտիկ Ազատ Հովհաննիսյանը հերթական նշանակալից հաղթանակը տարավ պրոֆեսիոնալ ռինգում:   2011 թվականից պրոֆեսիոնալի կարգավիճակ ունեցող մեր հայրենակիցն այս գիշեր անցկացրեց իր թվով 16-րդ մենամարտը: Մրցակիցը 28-ամյա ամերիկացի բռնցքամարտիկ Ռոնի Ռիոսն էր, որը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած 31 մարտերում տարել էր 29 հաղթանակ:   Կալիֆորնիայի Կոստա Մեսա քաղաքի OC Fair & Event Center մարզադահլիճում կայացած մրցամարտն անցավ մեր բնցքամարտիկի բացահայտ առավելությամբ, որը 6-րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց իր մրցակցին: Սա նրա թվով 14-րդ հաղթանակն էր, այդ թվում 8-ը՝ անընդմեջ:   Այդպիսով, Ազատ Հովհաննիսյանը պահպանեց WBC-ի վարկածով Ամերիկայի մայրցամաքային թեթևագույն քաշային կարգի չեմպիոնի գոտին: