Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը մասնակցել է ձմեռային Պարալիմպիկ խաղերի բացման արարողությանը

Սպորտ
sport-paralimpik

Այսօր հարավկորեական Փհենչհանում կայացավ ձմեռային պարալիմպիկ խաղերի բացման արարողությունը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը: Միջազգային օլիմպիական կոմիտեի հաղորդագրությամբ այն ռեկորդային է մասնակիցների թվաքանակով. վեց մարզաձեւերում հանդես կգան 48 երկրների 567 մարզիկ-մարզուհի: Բացման շքերթում Հայաստանի դրոշակակիրը դահուկորդ Ստասիկ Նազարյանն է եղել, որը մեր միակ մասնակիցն է: Ձմեռային պարալիմպիկ խաղերում առաջին անգամ ներկայացուցիչներ կունենան Վրաստանը (2 մասնակից), Հյուսիսային Կորեան (2) եւ Տաջիկստանը (1):