Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Էլի ուզում եք խեղճուկրակ գյուղացիներին կպնե՞լ». Դավիթ Պիպոյան (տեսանյութ)

Տնտեսություն
Davit-Pipoyan

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մեզ մոտ այլ երկրների հետ համեմատած անհամեմատ մեծ են թարմ պտուղ- բանջարեղենի սպառումը: Այսօր այս մասին լրոգրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ ԳԱԱ էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի  ղեկավար, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը: «Մեր սննդակարգում միջինում մեկ կիլոգրամից ավել է կազմում պտուղ-բանջարեղենի սպառումը: Դրանք պարունակում են տարբեր թունաքիմիկատներ, և սրանով պայմանավորված՝ ռիսկը մեզ մոտ մնացած երկրներից ավել է»: Դավիթ Պիպոյանի պնդմամբ՝ սննդամթերքի անվտանգության կառավարման հարցերը դեռևս ցածր մակարդակի վրա են գտնվում մերչ երկրում: «Մի կողմից մենք գործ ունենք ազգաբնակչության առողջության հետ, մյուս կողմից գործ ունենք խեղճուկրակ գյուղացիական տնտեսությունների հետ: Հասկանում ենք, որ մանր են գյուղացիական տնտեսությունները, և բնական է, որ անվտանգության կառավարման համակարգի ներդրումը բոլոր փուլերում փորձաքննության իրականացումը բերելու է գնի աճի: Հետևաբար եթե մենք գյուղացուց ևս պահանջենք այս աշխատանքների իրականացումը, կհանդիպենք նրանց բողոքին»: Ըստ Դավիթ Պիպոյանի՝ չկա որևէ եվրոպական երկիր, որտեղ մանր տնտեսությունն առանց որևէ փորձաքննություն իրականացնելու վաճառի արտադրանքը: «Բայց Երևանում ամառվա սեզոնը հենց սկսվում է իրենց մեքենաների բեռնախցիկներում գյուղացիները բերելու են և սեխը, և ձմերուկը: Բոլորդ էլ հասկանում եք, որ բակերում և փողոցներում իրացվող մթերքները չեն ենթարկվում պետական վերահսկողության, և ոչ մեկ չի կարող երաշխավորել, թե նրանք ինչ թունաքիմիկատներ են պարունակում: Եթե խոսենք սանկցիաների կիրառման մասին, գյուղացիները կբողոքեն, կասեն՝ էլի ուզում եք խեղճուկրակ գյուղացիներին կպնե՞լ»: Դավիթ Պիպոյանը հավելեց, որ մենք պետք է հասնենք այն մակարդակին, որ հասկանանք՝ անվտանգ սննդի արտադրությունը և մատակարարումը նպաստում է միաժամանակ ագրարային քաղաքակնության զարգացմանը: