Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էլինա Դանիելյանը կմասնակցի Եվրոպայի տղամարդկանց առաջնությանը

Սպորտ
sport-chess-evro

Մարտի 16-29-ը Վրաստանի Բաթում քաղաքում տեղի կունենա շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, աշխարհամասի գլխավոր ստուգատեսին կմասնակցեն 318 շախմատիստ-շախմատիստուհի, այդ թվում 138 գրոսմայստեր: Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն տղամարդկանց հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Հայկ Մարտիրոսյանը, գրոսմայստերներ Արտաշես Մինասյանը, Սերգեյ Մովսեսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Մանուէլ Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Արման Միքայելյանը եւ Վահե Բաղդասարյանը: Մրցաշարին կմասնակցի նաեւ Հայաստանի կանանց հավաքականի առաջատար, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը: Ընդհանուր առմամբ մեկնարկի դուրս կգա Հայաստանի 34 պատվիրակ: