Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մագնուս Կառլսենին զվարճացրել է Անիշ Գիրիի որոշումը (տեսանյութ)

Սպորտ
sport-karlsen-9.03.

Մարտի 10-ին Բեռլինում մեկնարկող շախմատի հավակնորդների մրցաշարում ռուսաստանցի շախմատիստ Վլադիմիր Կրամնիկին օգնելու է հոլանդացի գրոսմայստեր Անիշ Գիրին: Այդ լուրը բավականին զվարճացրել է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենին, որն իր թվիթերյան էջում ուշագրավ մեկանբանություն է գրել. «Անիշ Գիրին խորհուրդ է տալու Կրամնիկին: Տատայից առաջ դա ըմբռնելի կլիներ: Այժմ դա նման է հետեւյալին. «Եթե չես կարողանում նկարել, գոնե միացիր նրանց», - նշել է աշխարհի չեմպիոնը: Հոլանդացի շախմատիստն անմիջապես պատասխան է տվել Մագնուս Կառլսենին, նշելով, որ հավակնորդների մրցաշարը մեկ հոգու ավելի շատ է նյարդայնացրել, քան բոլոր 8 մասնակիցներին: Նորվեգացի շախմատիստը կրկին ծաղրով գրել է. «Կրամնիկը եթե հաղթի մրցաշարում, ապա մարդիկ կսկսեն ավելի լուրջ վերաբերվել Անիշ Գիրիին»: Այն, թե որն է երկու շախմատիստների լարված հարաբերությունների պատճառը, դժվար է ասել, սակայն վերեւում նշված Տատա Ստելլ մրցաշարում Մագնուս Կառլսենն 1-ին տեղը բաժանել էր հենց Անիշ Գիրիի հետ, եւ միայն թայ-բրեյքում էր հաղթել հոլանդացուն եւ տիրել գլխավոր մրցանակին: