Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծեծկռտուք՝ Թուրքիայի խորհրդարանում

Քաղաքականություն
3-1

Թուրքիայի խորհրդարանի նիստերից մեկի ընթացքում ծեծկռտուք է տեղի ունեցել իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) և քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ-HDP) կուսակցությունների պատգամավորների միջև։ Ծեծկռտուքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ քննարկվել է Թուրքիայի  բանակի ստորաբաժանումների կողմից Աֆրինում տեղի քրդական ուժերի դեմ  իրականացվող «Ձիթենու ճյուղ » ռազմական օպերացիան։ Տեղի ունեցած  ծեծկռտուքի ժամանակ  թեթև վնասվածքներ են ստացել 1 ԱԶԿ-ի և 2 ԺԴԿ-ի պատգամավոր։ Վերջիններս տեղափոխվել են հիվանդանոց Ծեծկռտուքը սկսվել է  այն բանից հետո, երբ ԱԶԿ-ի Քոնիայի պատգամավոր Լեյլա Շահինը  դիմելով քրդամետ կուսակցությանը,  ասել է․ «Խաղաղ բնակչությանը սպանում են ոչ թե  թուրք զինվորները, այլ  ձեր «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալները»: Թուրքական լրատվամիջոցի հրապարակած լուսանկարներում երևում է, որ  տեղի ունեցած միջադեպին ներկա է եղել նաև հայ պատգամավոր Գարո Փայլանը: Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը հունվարի 20-ին Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։ «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմական գործողության վերջնական նպատակն է Սիրիայի քրդերից վերցնել Թուրքիայի հետ սահմանին ընկած 30կմ խորությամբ հատվածը և այնտեղ հիմնել անվտանգության գոտի։ ermenihaber.am