Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եվրոպայի լիգա. Հենրիխ Մխիթարյանը լավագույն թեկնածուների մեջ է

Սպորտ
a1evroliga

Ֆուտբոլի եվրոպական միությունը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք հավակնում են Եվրոպայի լիգայի այս շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը: Դրանք են Լոնդոնի «Արսենալի» հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, Կիեւի «Դինամոյի» կիսապաշտպան Վիկտոր Ցիգանկովը, ֆրանսիական «Լիոնի» պաշտպան Մարսելոն եւ ավստրիական «Զալցբուրգի» կիսապաշտպան Վալեն Բերիշան: Վերջինս թեթեւակի առավելություն ունի, քանի որ 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղում դուբլի հեղինակ է դարձել: Հարցման արդյունքները հայտնի կդառնան այսօր երեկոյան: