Արմեն Սարգսյանը հանդիպել է լորդ Մերվին Քինգի հետ

Մարտի 7-ին նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել աշխարհի առաջատար բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկի՝ Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքագիոտթյան համալսարանի (London School of Economics and Political Science) պրոֆեսորա-դասախոսական կազմի հետ: Արմեն Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական հնարավորությունները, ինչպես նաև խորհրդարանական կառավարման անցումային շրջանի առանձնահատկությունները:

Քննարկվել են Հայաստանում համատեղ կրթական ծրագրերի իրականացման հեռանկարները:

Արմեն Սարգսյանը համալսրանում առանձին հանդիպում է ունեցել ուսումնական հաստատության պրոֆեսոր, Անգլիայի բանկի (Bank of England) նախկին կառավարիչ լորդ Մերվին Քինգի հետ: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում Հայաստանում ներդրումային միջավայրի բարելավման վերաբերյալ: