Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իտալիան հրաժեշտ տվեց Դավիդե Աստորիին (տեսանյութ)

Սպորտ
sport-astori-1

Այսօր Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում կայացավ «Ֆիորենտինա» ֆուտբոլի թիմի ավագ Դավիդե Աստորիի հրաժեշտի արարողությունը: Հիշեցնենք, որ 31-ամյա ֆուտբոլիստը մարտի 4-ի գիշերը մահացել էր քնած վիճակում, սրտի կանգի պատճառով: Առավոտյան Ֆլորենցիա են ժամանել նաեւ Թուրինի «Յուվենթուսի» ֆուտբոլիստները, որոնք անցած գիշեր չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի պատասխան խաղում Լոնդոնում հաղթել էին տեղի «Տոտենհեմին» եւ մտել հաջորդ փուլ: «Ֆիորենտինայի» հազարավոր երկրպագուներ, որոնք առավոտվանից հավաքվել են քաղաքի կենտրոնական եկեղեցու հրապարակում, ծափերով են դիմավորել թուրինցիների հայտնությունը, չնայած նրանք վաղուց թշնամաբար են տրամադրված թուրինյան ակումբի նկատմամբ: Դավիդե Աստորիին հրաժեշտ տալու համար Ֆլորենցիա են ժամանել նաեւ «Յուվենթուսի», «Ինտերի», «Լացիոյի» գլխավոր մարզիչները, մյուս ակումբների ներկայացուցիչները՝ Ֆրանչսկո Տոտին, Խավիեր Ձանետին, ինչպես նաեւ ֆուտբոլիստի նախկին թիմակիցները: Մասնավորապես՝ «Լիվերպուլում» հանդես եկող Մոհամեդ Սալահը, այսօր բաց է թողել թիմի մարզումը եւ մեկնել է Ֆլորենցիա: