Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գարշահոտ՝ Երևանի կենտրոնում գտնվող բաց կոյուղատարից (տեսանյութ)

Հասարակություն
daniel-2

2-ամյա Դանիելը երկար ժամանակ անցկացրել է հիվանդանոցում՝ աղիքային ինֆեկցիա ախտորոշմամբ: «Այս երեխային դիետայով պահում ենք, որ ամրանա օրգանիզմը, որ վիրուս չվերցնի: Երեխա է, դուրս է գալիս, խաղում է»,- ասում է բնակիչներից  մեկը:    Ավելի քան տասը տարի է  Չարենցի երկրորդ նրբանցքի  10 տների բնակիչները ապրում են գարշահոտության մեջ:  Նրանց տների և  տակով, և բակերով հոսում է կոյուղաջուր:  Մարդիկ չեն կարողանում տները վաճառել: Ամռանն  այստեղ մնալն ուղղակի անհնար է: Բնակիչներն օրեր առաջ հայտարարեցին, թե մեծ տարաներով կոյուղաջուր են ուղարկելու քաղաքապետարան։  Կառույցն անհապաղ աշխատակիցներ է ուղարկել: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ բնակիչները պետք է փորեն տարածքը, իսկ խողովակները տրամադրի քաղաքապետարանը «Մենք պիտի փորենք, բայց ո՞նց փորենք, ֆայլաբազարից մարդ պիտի բերենք, փողը տանք, փորեն»,- ասում է մեկ այլ բնակիչ:    Ի դեպ, սա առաջին անգամ չէ, որ քաղաքացիչները աղմուկ են բարձրացնում:  Տարիներ շարունակ նրանք բարձրաձայնել են խնդրի մասին,  բազմաթիվ դիմումներ են գրել, սակայն  լուծում չի գտնվել:    Մանրամասները՝ տեսանյութում