Բասկետբոլիստները կնշեն Երեւանի հիմնադրման 2800-ամյակը

Մարտի 12-14-ը Երեւանում կանցկացվի բասկետբոլի միջազգային մրցաշար, որը նվիրված կլինի Երեւանի հիմնադրման 2800-ամյակին:

Ինչպես հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, բոլոր հանդիպումները կկայանան «Միկա» մարզահամալիրում, թեեւ նախապես որոշված էր երեք հանդիպում անցկացնել Օլիմպավանում:

Մրցաշարի թարմացված խաղացանկն այսպիսի տեսք ունի.

12 մարտի

Ժամը 18:00՝ «Հունդայի» Թբիլիսի – «Արարատ» Թեհրան

Ժամը 20:00՝ «Ուրարտու» Երեւան – «Գազպրոմ Մոսկովսկի» Մոսկվա

 

13 մարտի

Ժամը 18:00՝ «Գազպրոմ Մոսկովսկի» Մոսկվա – «Հունդայի» Թբիլիսի

Ժամը 20:00՝ «Ուրարտու» Երեւան – «Արարատ» Թեհրան

 

14 մարտի

Ժամը 18:00՝ «Գազպրոմ Մոսկովսկի» Մոսկվա – «Արարատ» Թեհրան

Ժամը 20:00՝ «Ուրարտու» Երեւան – «Հունդայի» Թբիլիսի