Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պաղեստինցին ու լատվիացին փողոց են դուրս եկել՝ պաշտպանելու հայ կանանց իրավունքները (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
28822344_948526405322797_1855872260_o

Դիլիջանի միջազգային դպրոցի սաները Ազատության հրապարակում են։ Նրանք Կանանց միջազգային օրվա առթիվ՝  կանանց իրավունքների մասին իրազեկման ակցիա են իրականացնում։ Լատվիացի Դաշան կարծում է, որ կանանց խնդիրները գլոբալ են, համամարդկային են։ «Հայաստանում, ինչպես և բոլոր երկրներում կանայք խնդիրներ ունեն, մենք էլ այսօր փորձում ենք այս ակցիայով  կանանց իրազեկել իրենց իրավունքների մասին, բայց ոչ թե բողոքի ակցիայի տեսքով, այլ երգերով ու պարերով»։ Բացի արտասահմանցի աշակերտներից ակցիային մասնակցում են նաև հայ դպրոցականներ։ Նրանք կարծում են, որ իրենց այս միջոցառումը կանանց միայն ուրախություն կպարգևի։ Պաղեստինցի Ֆարահ Մագդադը Հայաստանում կանանց գլխավոր խնդիրը տեսնում է ընտանեկան բռնության մեջ։ «Ընտանեկան բռնությունը Հայաստանում մեծ խնդիր է, բայց կա նաև աշխատանքի բաշխման անհավասարության խնդիր»,- կարծում է նա։ Քիչ հետո աշակերտները երթով կանցնեն Հյուսիսային պողոտայով, ներկայացնելով երաժշտական համարներ։ Նրանք հուսով են որ անցորդները կմիանան իրենց ակցիային։