Արմեն Սարգսյանի նստավայրը կարգի են բերում. Առավոտ

Կառավարության ընդունելությունների տունը կարգի են բերում, մաքրում, «դզում-փչում են»: Այստեղ այս օրերին կարծես թե մասնակի վերանորոգման ու հարդարման աշխատանքներ են ընթանում: ՀՀ 4-րդ նախագահի՝ Արմեն Սարգսյանի այստեղ հանգրվանելուն են պատրաստվում:

Մուտքի մոտ շինարարական բուռն աշխատանքներ են ընթանում: Պետք է հասցնեն աշխատանքներն ավարտել մինչեւ ապրիլի 9-ը: Արմեն Սարգսյանի՝ ապրիլի 9-ի երդմնակալությունից հետո Մաշտոցի 47 հասցեում գտնվող Կառավարությունների տունը նախագահի նստավայրն է դառնալու:

Ավելին՝  Առավոտ-ում

Լուսանկարը՝ ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ