Դեղատոմս դուրս գրելու համար ոչ աշխատանքային օրերին կգործի «Թեժ գիծ»

Դեղատոմս դուրս գրելու և դեղատոմսով դեղեր ձեռք բերելու վերաբերյալ պարզաբանումներ ստանալու, խնդիրներին լուծում տալու նպատակով ոչ աշխատանքային օրերին ՀՀ առողջապահության նախարարությունում գործում է հավելյալ «Թեժ գիծ» հեռախոսահամար` 060 80 80 03, ներքին 4: 

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքում բացվել է նոր դարան` «Դեղերի դուրս գրման նոր կարգին առնչվող հարցեր», որտեղ կարող եք բարձրաձայնել խնդիրների մասին և թողնել Ձեր առաջարկները:  

 

ՀՀ առողջապահության նախարարություն