«Գանձասար-Կապան»- «Շիրակ»՝ 1։1 (տեսանյութ)

Այսօր կայացավ ֆուտբոլի Հայաստանի 2018թ գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղը:

Թեև Կապանի «Գանձասար-Կապանը» Գյումրիում հանդիպեց «Շիրակի» հետ, սակայն հանդես եկավ դաշտի տիրոջ կարգավիճակով:

Միգուցե դա էր պատճառը, որ խաղի հաշիվը բացեցին հենց կապանցի ֆուտբոլիստները, երբ 24-րդ րոպեին Արա Խաչատրյանը հեռահար հարվածով գրավեց դարպասի վերին անկյունը: Շիրակցիները պատասխան գնդակը շատ չուշացրին եւ արդեն 42-րդ րոպեին Մուսա Բակայոկոն նման հարվածով վերականգնեց հավասարակշռությունը:

Երկրորդ խաղակեսում թիմերին չհաջողվեց գոլ խփել եւ հանդիպումն ավարտվեց հաշտությամբ՝ 1:1: Թիմերի պատասխան խաղը տեղի կունենա ապրիլի 18-ին, որտեղ դաշտի տիրոջ կարգավիճակով հանդես կգա հենց «Շիրակը»:

Կիսաեզրափակիչ փուլի երկրորդ հանդիպումը տեղի կունենա վաղը, մարտի 8-ին: Երեւանի «Բանանցը» սեփական դաշտում կընդունի Հայաստանի առաջնության ներկայիս առաջատար «Ալաշկերտին»: