Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գունավոր նկարներ՝ առանց ներկերի (տեսանյութ)

Հասարակություն
Gayane-Sujyan

Ինժեներ Գայանե Սուջյանը  քարերն ինքնանպատակ չի հավաքում,  դրանք կոտրում է և կոտրված մասնիկներից զարմանալի պատկերներ է ստեղծում։ «Օրինակ՝ սա Իջևանի օնիքսն է: Բերում ենք տուն, մուրճով ջարդում ենք, ստանում ենք տարբեր կտորներ, մնում է փոշին, մաղում ենք: Ստանում ենք տերևներ ու ես սարքում եմ»,- ասում է Գայանե Սուջյանը: Արդեն 7 տարի է նա ստեղծում է քարե նկարներ։ Հայաստանում չի ճանաչում որևէ մեկին, որ զբաղվի այս գործով։ «Էս գործը սկսել է իմ ամուսինը, ինչ կա Հայաստանում շատ՝ քարեր: Ամուսինս սկսեց քարեր հավաքել Հայաստանի տարբեր մարզերից: Ինչ քարեր, որ կան, բնական են, ներկ չկան: Դրանք բերում ենք, մշակում ենք: Ամուսինս մահացավ, ու սկսեցինք անել ես ու իմ տղան»: Ասում է՝ ամուսնու՝ նկարիչ Արթուր Իսավերդյանի նկարների հետ համեմատած՝ իր արածն ուղղակի արհեստ է:   Մեկ նկարի համար առնվազն մեկ շաբաթ է անհրաժեշտ: Գայանե Սուջյանը նկարները վաճառում է, ասում է՝ թե տեղացիները, և թե զբոսաշրջիկները պարզապես զարմանում են տեսնելով քարե նկարները: Գործը շարունակել ցանկացողներ հիմա թեև չկան, բայց  կցանկանար՝ իր հմտությունները փոխանցել նաեւ մյուսներին։