Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հեքիաթս իր լսարանն ունի, ամբիոնից հեքիաթ իշխանավորներն են պատմում. Փաշինյան (տեսանյութ)

Հասարակություն
Nikolheqiat

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը փոխել է իր բառապաշարն ու լսարանը։ «Հեքիաթի դեսպաններ» ծրագրով  Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում  Նիկոլ Փաշինյանը երեխաներին ներկայացնում է իր իսկ հորինած հեքիաթը՝ չար տնակի մասին։ Պատմությունն  էլ  գրել  է հենց այս հանդիպման համար։ «Հեքիաթը հեքիաթ է նրանով, որ իր մեջ կարելի է գտնել և չգտնել քաղաքական կամ ոչ քաղաքական մեսիջներ, էդ ժանրը հենց դրանով է հետաքրքիր»,- նշում է Նիկոլ Փաշինյանը: Միայնակ  տնակը նախանձում է նապաստակի եւ կրիայի ընկերությանը։ Պատգամավորի հեքիաթում՝  նախանձից տնակը գողանում է երջանիկ նապաստակի ու կրիայի ուրախությունը, ու  վերածվում է շքեղ դղյակի։ Բայց   չարը հավետ չէ, ու հեքիաթի  վերջում՝  նապաստակն ու կրիան կրկին երջանիկ են։ «Ինքը մենակ էր, ուզում էր ընկերներ ունենալ, գոռոզանում էր դրանից, ձանձրանում էր, սովորեցինք, որ պետք չի ընկերներին խաբել»- իրենց տպավորություններով են կիսվում երեխաները։ «Չար տնակի հեքիաթը» Նիկոլ Փաշինյանի առաջին ստեղծագործությունն է այս ժանրում։ Լրագրողներից մեկը պատգամավորից հետաքրքրվեց՝  արդյո՞ք ԱԺ-ում էլ  հեքիաթ կպատմի. «Ամբիոնից հեքիաթ սովորաբար իշխանավորներն են պատմում, իմ հեքիաթ պատմելու տեղն ու լսարանն այսպիսին է, երբ հեքիաթ եմ պատմում սովորաբար լսարանին տեղեկացնում եմ, որ դա հեքիաթ է և ոչ մի ուրիշ բան»,- պատասխանում է Փաշինյանը: Թե ինչպես են դուր գալիս Նիկոլ Փաշինյանի ելույթները իշխանություններին, ասելն ավելորդ է, իսկ ահա   երեխաները ընդդիմադիր պատգամավորին  հրաժեշտ տալիս ցանկություն հայտնեցին, որ նա  կրկին գա և նոր հեքիաթ կընթերցի: