Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չապահովագրված հայաստանյան մեքենաները Վրաստանում կտուգանվեն (տեսանյութ)

Տնտեսություն
Khachatryan-Artak

Վրաստան մուտք գործելիս արտասահմանյան համարներով ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության կարգը Հայաստանի քաղաքացիների վրա էապես չի ազդի, քանի որ այդ գործընթացը  հնարավոր կլինի իրականացնել ոչ միայն սահմանային անցակետերում, այլ նաև՝ ՀՀ տարածքում ապահովագրական ընկերությունների միջոցով: «Այս ընթացակարգն ընդունվել է միայն արտասահմանյան քաղաքացիների համար, և ներքին համարներով մեքենաների վրա չի ազդելու, քանի որ դրանով փորձ է արվում ապահովել ճանապարհային երթևեկության անվտանգությունը և երաշխիքներ տալ՝ ապահովագրության և վնասների փոխհատուցման հարցում, քանի որ Վրաստանում իրենց քաղաքացիների համար պարտադիր ապահովագրություն չկա», - նշում է վարորդների իրավունքների պաշտպան, փաստաբան Արտակ Խաչատրյանը: Բանախոսը հիշեցրեց, որ մարտի 1-ից վարորդները պարտավոր են ապահովագրել ավտոմեքենան Վրաստանի տարածք մտնելիս։  Ըստ Արտակ Խաչատրյանի՝ ապահովագրությունը կարելի է իրականացնել 15,  30 կամ 90 օրով՝ ըստ ավտոմեքենայի տեսակի և մակնիշի:  1-15 օրվա համար գանձնվելու է 30, 1 ամսվա համար՝ 50 և 3 ամսվա համար՝ 290 լարի,  իսկ առանց ապահովագրման Վրաստանի տարածքում  արտասահմանյան համարներով երթեկելու համար տուգանքը կկազմի 100-150 լարի։ Նշենք, որ մեկ լարիի փոխարժեքն այսօր 194 դրամ է։ Ըստ վարորդների իրավունքների պաշտպանի՝ «քաոսային»  իրավիճակ է հայաստանյան ապահովագրական դաշտում։ «Հայաստանյան 6 ապագովագրական ընկերություններից 4-ը ամեն ինչ անում են, որպեսզի չհատուցեն: Անկախ վթարի լրջության՝ ավտոմեքենաներն ուղարկում են փորձաքննության, և ապահովագրականների և փորձագետների միջև կարծես թե փակ շրջան է ստեղծվել: Հատուցումներն արհեստականորեն ուշացվում են, և նույնիսկ եթե երկու կողմերը օգտվում են նույն ապահովագրական ընկերություններից՝ մեկ կողմի ավելի ուշ ազդարարումը կարող է հատուցման մերժման հիմք հանդիսանալ», - նշում է Արտակ Խաչատրյանը։