Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պոլիկլինիկաներում չեն հասկացել

Հասարակություն
dexer

Մայրաքաղաքի պոլիկլինիկաներում դեղատոմսով դեղերի մասին կարծիքներն իրարամերժ են։ Որոշ բուժաշխատողներ հստակ դեռ  չեն հասկանում՝ ի վերջո, ո՞ր դեղերի համար է դեղատոմս անհրաժեշտ.  «Չենք հասկանում, լրատվականններից մեկը ցուցակ է հրապարակել, դա պիտի նայենք հիմա»,- նշում են Երևանի 6-րդ «Արմենիա» պոլիկլինիկայի աշխատողները: Բուժաշխատողներից շատերը դեռ տեղյակ չեն, որ կառավարությունը որոշում է կայացրել մասնակի կասեցնել դեղերի դեղատոմսով դուրս գրման գործընթացը, որոշումը չի չեղարկվել, պարզապես կարգն աստիճանաբար կներդրվի: Պոլիկլինիկայի վարիչ Ստելլա Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դեռևս ստույգ ինֆորմացիա չունեն.  «Կոնկրետ բան չեմ կարող ասել, մենք էլ չենք հասկանում»: Տիկին Հովհաննիսյանից փորձեցինք ճշտել՝ արդյո՞ք պոլիկլինիկաներում ձևաթղթերի  դեֆիցիտ կա։ Պատասխանը ցավոք  չստացանք:  Մեկ շաբաթ է, ինչ գործընթացը սկսվել է, բայց քաղաքացիներն արդեն խնդիրների են բախվել.  «Ես հաշմանդամ կին եմ, հիմա էլ վատառողջ եմ ինձ դեղեր են պետք, ստիպված աղջկաս հետ տաքսիով եկել- հասել եմ պոլիկլինիկա, նրան էլ գործից գցել եմ»,- նշում է քաղաքացիներից մեկը: Մայրաքաղաքի թիվ 15 պոլիկլինիկայի տնօրեն Հակոբ Հարությունյանի կարծիքով, դեղատոմսերի մասով որևէ խնդիր չկա.  «Ամեն բան նորմալ գնումա, շատ հանգիստ: Ավելորդ, անիմաստ աղմուկ եք բարձրացնել, ոչ մի խնդիր չկա, մարդիկ գալիս են, դեղատոմս ենք գրում, ճանապարհում ենք» Հակոբ Հարությունյանը վստահ է՝ ամեն բան կարգին է, սակայն հիվանդները նրա հետ համաձայն չեն, դրա մասին են վկայում սոցիալական ցանցերի օգտատերերի բազմաթիվ գրառումները և մարդու իրավունքների պաշտպանի տարածած հայտարարությունն այն մասին, որ հանրության շրջանում բավարար իրազեկման աշխատանքներ չեն իրականացվել։