Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ստրատեգիա չկա, մի նախարար կլուբնիկ է ցանում, մեկը՝ ռեհան, մյուսն էլ՝ կանեփ» (տեսանյութ)

Տնտեսություն
Hrach-Berberyan

Այս տարի ցրտահարության ու կարկտահարության առումով բարձր ռիսկայնության տարի է: Նման համոզմունք ունի «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը: «Եթե կարկտահարության կայանները ճիշտ օգտագործեն, արդյունքը դրական կլինի»,- ասում է նա: Պարոն Բերբերյանը «կրիտիկական» է համարում ջրամբարների վիճակը, քանի որ ձմեռը մեղմ էր, և կոչ է անում կասեցնել ջրամբարների վրա գործող ՀԷԿ-երի աշխատանքը: «Փոխանակ ՀԷԿ-երի աշխատանքը կասեցնեն, Արարատյան դաշտավայրում ստորգետնյա ջրհորներն են բացում, բայց չէ՞ որ տարիներ առաջ Կառավարությունը գումարներ ծախսեց և փակեց դրանք»,- ասում է նա: Պարոն Բերբերյանն ընդգծեց, որ գյուղատնտեսության զարգացման համար հատուկ ստրատեգիա պետք է ունենա պետությունը: «Թե չէ՝ մի նախարար գալիս է կլուբնիկ է ցանում, մեկը գալիս ռեհան է ցանում, մյուսն էլ՝ կանեփ»,- ասում է նա: Ինչ վերաբերում է սերմացուին, ապա, նրա համոզմամբ, պետությունը պետք է գյուղացուն օգնի՝ գումար սուբսիդավորելով յուրաքանչյուր հեկտարի համար: Հիշեցրեց հեռուստաընկերություններից մեկով հաղորդված լուրը, երբ «ինչ-որ չինովնիկ» սերմացու է վաճառել, որը չի ծլել, քանի որ, ինչպես բացատրեց, անցյալ տարվա սերմացու է եղել և ծլողականությունն ընկել է, իսկ գյուղացին բողոքում է: Ըստ պարոն Բերբերյանի՝ անասնապահությունը վատ վիճակում է, եթե տարին անձրևային չլինի, անցյալ տարվա նման այս տարի ևս անասնակերի խնդրի առջև կկանգնի գյուղացին: