Օտարերկրացիներին հատուկ կացության իրավունքները վերապահվում են վարչապետին

Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին այսօր «ՏՄՄՊՀ մասին» օրենքի համապատասխանեցումը ԵՏՄ եւ ԵՄ կարգավորումներին նախագծի քննարկմանն իր եզրափակիչ ելույթում հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը հայտարարեց, որ նախագծում սահմանվել են հակամրցակցային նոր սահմանումներ` գների չհիմնավորված բարձրացում ու նվազեցում, խտրական պայմաններ. «Այս նոր գործիքները հնարավորություն կտան առավել արդյունավետ բացահայտել հակամրցակցային դրսեւորումները»։

ԱԺ-ն սկսեց քննարկել «Օտարերկրացիների մասին» օրենքի փոփոխությունները։ Այն ներկայացրեց ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը։ Ըստ նախագծի` օտարերկրացիներին հատուկ կացության իրավունքները, ըստ նոր Սահմանադրության, վերապահվում են վարչապետին. «Իսկ օտարերկրացիներին կարգավիճակի իրավունք տալու դիմումների քննարկումը վերապահվում է հհ կառավարությանը»։
ԱԺ-ն սկսեց քվեարկությունները նախորդ օրը քննարկված նախագծերի։