Խաշ՝ հարսանիքին (տեսանյութ)

Լուիզա Իվանովան ողջունում է  մայրենի լեզվով։   Արզնի գյուղում ապրող աղջկա ընտանիքում խոսում են ասորերեն։  Տեղի դպրոցում էլ սովորել   է  ասորերեն գրել-կարդալ, ինչպես նաեւ իր  ժողովրդի պատմությունն ու գրականությունը։

«Ասորական լեզուն շատ բարդ է։ Մենք չունենք մեծատառ եւ  փոքրատառ։ Մենք գրում ենք աջից ձախ, եւ մենք տետրի  վերջից  ենք գրում,որ մեզ հարմար լինի»,- ասում է նա։

Լուիզան սովորում է  Երեւանի պետական բժշկական համալսարանում, վիրաբույժ է  ուզում դառնալ, այնպիսի  վիրաբույժ,որի մասին նաեւ արտասահմանում կխոսեն։  

 Լուիզան հասկացել է, որ չնայած հայերն ու ասորիները կողք-կողքի   են ապրում, բայց ասորական ավանդույթների մասին   Հայաստանում գրեթե չգիտեն։  Շատ քչերը  գիտեն, որ նույնիսկ հիմա ասորական հարսանիքը երեք օր է տեւում։

«Առաջին օրը մեր մսացուի արարողությունն է, որը տեղի է ունենում փեսայի տանը։ Այդ օրը հարսն ու փեսան չպետք է  իրար տեսնեն ու հանդիպեն, ինչ-որ վատ նշան է խորհրդանշում։ Երկրորդ օրը հենց բուն հարսանիքն է, ինչպես բոլորն են տոնում  սովորաբար , եւ երրորդ օրը խաշի օրն է»,- պատմում է Լուիզան։

Արզնիում ներկայումս  250-300 տուն ասորի է բնակվում, որոնք փորձում են չկորցնել իրենց ավանդույթները։  Լուիզան ասում է, որ իր հայ ընկերները ասորական  պատմությամբ եւ ավանդույթներով հետաքրքվելուց զատ  միշտ  մի  հարց են տալիս.

«Կուզենայի՞ր, որ այսօր դուք ունենայիք Ձեր պետությունը եւ բոլորդ տեղափոխվեիք այնտեղ եւ ես այդ հարցին պատասխանում եմ՝  չգիտե՜մ ՝ անկեղծ ասած»…

 

Մանրամասները՝  տեսանյութում