Սիրիայում ռուսական ինքնաթիռ է կործանվել. 32 զոհ

Սիրիական «Հմեյմիմ» ավիաբազայում վայրէջքի ժամանակ կործանվել է ռուսական Ան-26 տրանսպորտային ինքնաթիռը:

Զոհվել է 26 ուղևոր և անձնակազմի 6 անդամ: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը.

Ավիաաղետի պատճառը կարող էր լինել տեխնիկական անսարքությունը, նշել են պաշտպանական գերատեսչությունում: