Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շախմատի հավակնորդների մրցաշար. Լեւոն Արոնյանը՝ գլխավոր ֆավորիտ

Սպորտ
sport-aronyan

Մարտի 10-ին Բեռլինում կմեկնարկի շախմատի հավակնորդների մրցաշարը, որի հաղթողն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ մրցամարտում այս տարի կպայքարի շախմատի թագի համար: Բուքմեյքերական գրասենյակներն արդեն որոշել են մրցաշարի նախնական ֆավորիտներին: Դրանք նախապատվությունը տալիս են մեր շախմատիստ Լեւոն Արոնյանին, ում վերջնական հաղթանակի համար սահմանել են 4,75 գործակից: Ապա հաջորդում են Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ) ու Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան)՝ 5,50-ական գործակից: Հաջորդ երեք ֆավորիտներն են Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան), Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան) եւ Ուեսլի Սոն (ԱՄՆ)՝ 6,50-ական: Դին Լիժենն (Չինաստան) ու Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան) մրցաշարի հետնապահներն են՝ 11,00-ական գործակից: Հիշեցնենք, որ մրցաշարն անցկացվելու է երկու շրջանով` 14 տուրով: Մարտի 10-ին կայանալիք առաջին տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով կհանդիպի Դին Լիժենի հետ: Բոլոր պարտիաները մեկնարկելու են Երևանի ժամանակով 18:00-ին: