Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շատերը դեմ են Սերժ Սարգսյանին, բայց չեն բողոքի. հարցումներ (տեսանյութ)

Հասարակություն
people-walking-in-city-206

Ազգային ժողովի «ԵԼՔ» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը պատրաստ է առաջնորդել  ժողովրդին, եթե նրանք չցանկանան, որ Սերժ Սարգսյանն ապրիլից ղեկավարի  երկիրն արդեն որպես վարչապետ։ Փաստացի Սերժ Սարգսյանը երրորդ անգամ է ղեկավարելու երկիրը, քանի որ Հայաստանը անցնում է խորհրդարանական կառավարման եւ  լիազորություններն անցնում են վարչապետի ձեռքը։ Արդյո՞ք  քաղաքացիները կմիանան Նիկոլ Փաշինյանին։  «Չեմ ուզում սենց շարունակվի, իմ ազգը կործանվում ա, ես չեմ ուզենա, սրանից վատ լինի, լինի էլ բան չենք կորցնի, չլինի էլ բան չենք կորցնի, ճիշտն ասած չեմ հավատում, ոնց որ դեղերին, ասում են գնա էս դեղը խմի, ես չեմ հավատում էդ դեղին, խի խմեմ, այ էդ վարյանտնա էլի»,- նշում է քաղաքացիներից մեկը։ Դեմ լինելով հանդերձ Սերժ Սարգսյանի՝ վարչապետ նշանակվելուն, շատերը չեն մասնակցի բողոքի ակցիաներին, քանի որ վստահ չեն հաջողությանը։ Լավատեսներն էլ քիչ չեն։ Կմասնակցեն, քանի որ ուզում են դրական տեղաշարժ տեսնել։ Երեկ քաղաքացիական ակտիվիստների հետ հանդիպման ընթացում Նիկոլ Փաշինյանը օրենսդրական այն փոփոխությունը, ըստ որի վարչապետի ընտրությունները մայիսի 2- ից տեղափոխվել են ապրիլի 17-ին, որակեց որպես իշխող կուսակցության կողմից հստակ հուշում, որ հենց Սերժ Սարգսյանն է լինելու Հանրապետական խմբակցության թեկնածուն: Նիկոլ Փաշինյանի համոզմամբ, հնարավոր է կանխել Սերժ Սարգսյանի՝ իշխանության մնալը, եթե մարդիկ միանան  իրենց ընդվզման գործընթացին, որն  սկսվելու է ապրիլի 9-ից։