Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պետք է իրականացնել լիբանանահայերի հայրենադարձություն» (տեսանյութ)

Քաղաքականություն
Arman-Navasardyan

Լիբանանում հայերի թիվը գնալով պակասում է: Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի ունեցած տեղեկություններով՝ Լիբանանում ապրում է 40-45 000 հայ, պաշտոնական տվյալներով՝ 150 000: «Լիբանանահայ համայնքը ամենամեծ համայնքներից է եղել, այն անվանել են երկրորդ Հայաստան: Եթե Լիբանանում պատերազմ սկսվի, հայերը կանգնելու են լուրջ վտանգի առջև»,- ասում է նա: Համայնքում լուրջ է ուծացման խնդիրը, մահմեդականների հետ ամուսնությունները մեծ թիվ են կազմում: Սիրիայում առկա լարվածությունը շարժվում է Լիբանանի ուղղությամբ: Ըստ դեսպանի՝ ամբողջ տարածաշրջանը նստած է «վուլկանի» վրա: Լարվածություն կա Լիբանանի թե ներսում, թե դրսում: «Լիբանանում հայտնաբերված նավթի պաշարների շուրջ մեծ պայքար է սկսվել բիզնես և քաղաքական շրջանակների միջև: Սա կարող է հանգեցնել մուսուլմանական 2 ուժերի բախման, որն ավելի վտանգավոր է, քան մուսուլմանական և քրիստոնեական բախումը»,- նշում է նա: Լիբանանում պատերազմ լինել-չլինելու հարցը դեսպանը պայմանավորում է մեծ քաղաքականությամբ: Բանն այն է, որ Իսրայելն ու ԱՄՆ-ն ունեն հակաիրանական տրամադրություններ: Հնարավոր է՝ նրանք բացահայտ չպատերազմեն Իրանի դեմ, բայց պատերազմի մեջ ներքաշեն այն ուժերին, որոնք Իրանի հովանավորության տակ են: Դրանցից մեկը լիբանանյան «Հզբոլլահն» է՝ «ինչպես ասում են՝ պետություն՝ պետության մեջ»: Դեսպանի հիմնադրած «Դիպլոմատ» կազմակերպությունը հանդես է եկել լիբանանահայության հայրենադարձության հարցը  բարձրացնելու նախաձեռնությամբ և որոշակի քայլեր է անում այն հաջողեցնելու ուղղությամբ: