Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախագահի լեգիտիմության խնդիրը մնալու է օդի մեջ (տեսանյութ)

Քաղաքականություն
ArmenSargsyan-britarm-620x330

Արմեն Սարգսյանի ընտրությամբ հերթական անգամ խախտվել է ՀՀ Սահմանադրությունը, քանի որ հանրությունը չստացավ երաշխիքներ նորընտիր նախագահի քաղաքացիության հարցում, և արդյո՞ք նրան պետք է ընտրեր միայն խորհրդարանը: «Մենք դարձյալ ստացանք մի իրավիճակ, որ բանակցությունների սեղանի շուրջ պիտի նստի մի մարդ, որի լեգիտիմության վերաբերյալ կան բազմաթիվ հարցականներ», - ասում է լեզվաբան Նարինե Դիլբարյանը: Ըստ բանախոսի, պարզ չէ, թե ինչ նկատառումներով է Արմեն Սարգսյանը համաձայնվել դառնալ ՀՀ նախագահ, ինչ առաքելություն կունենա, և որ ուժերը կօգտվեն դրանից, բայց հստակ է, որ նա խորը «արևելյան ոճի» դիվանագետ է: Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանի կարծիքով, Արմեն Սարգսյանը ՀՀ նախագահի պաշտոնի համար ամենահաջող թեկնածուն էր զուտ իր արտաքին անխոցելիությամբ՝ մասնագիտական փորձով, ինտելեկտով և ներքին բնույթով: «Եղավ սարսափելին: Մենք այդպես էլ կանոնակարգված նախագահ չունեցանք: Նրա լեգիտիմության խնդիրը մնալու է օդի մեջ կախված: Այս սահմանադրությամբ մենք կունենաք մի նախագահ, որը ոչ մի բանի համար որևէ պատասխան չի տալիս, ոչ էլ մի բան պետք է անի: Բայց կարելի էր անել, որ գոնե լեգիտիմ լինի»,-  ասում է նա: Բանախոսը նաև նշում է, որ լինելով լավ դիվանագետ, Արմեն Սարգսյանը ժամանակին տանուլ է տվել Մեծ Բրիտանիայում Հայաստանի շահերը։ «Նա  Հայաստան բերեց արքայազն Չարլզին, սակայն մեկ տարին չլրացած՝ Չարլզը գնաց Հալիպոլիի 100-ամյակին: Եթե այդքան մոտ հարաբերություններ էին արքայական այդ ընտանիքի հետ, ինչի մասին խոսվել էր նրա գալուց, ապա գոնե թույլ չպետք է տրվեր, որ Չարլզը գնար Ցեղասպանության 100-ամյակին Թուրքիա», - նշում է  Գուրգեն Եղիազարյանը։