Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընդունելությունների տունը կօտարվի իրականից ցածր արժեքով

Քաղաքականություն
53.thumb_

Մաշտոցի պող. թիվ 47 հասցեում գտնվող` 6,803,644.7 հազար դրամով անշարժ գույքը՝ 5727,2 քառ.մետր մակերեսով շենք-շինությունները եւ  դրանց օգտագործման ու սպասարկման համար հատկացված 1,379152 հա հողամասը` 537,869.3 հազար դրամ կադաստրային արժեքով ՝ մասնակի հատուցմամբ (իրական արժեքից ցածր արժեքով)՝ 68,085.1  հազար դրամ արժեքով, կօտարվի  Հայաստանի Հանրապետությանը` կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը:  Նախատեսվում է նաեւ լուծարել կառավարության «Ընդունելությունների տուն» փակ բաժնետիրական ընկերությունը: Լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով  նախատեսվում է ստեղծել լուծարման հանձնաժողով՝ դրա կազմում ընդգրկելով ՀՀ  ֆինանսների նախարարության,  արդարադատության նախարարության,  կառավարությանն առընթեր պետական գույքի կառավար­ման վարչության եւ  պետական եկա­մուտ­ների կոմիտեի   ներկայացուցիչներին: